ՀԵՊԱՏԻՏ Բ և Ց
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Դասընթացը համալիր կերպով անդրադառնում է հեպատիտ Բ-ի և Ց-ի ոլորտի հիմնահարցերին, որոնց թվում են հեպատիտ Բ-ի և Ց-ի պատճառագիտությունը, ախտածագումը, համաճարակաբանությունը, կանխարգելումը, հետազոտությունն ու խորհրդատվությունը, հեպատիտ Բ-ի և Ց-ի ախտորոշման ռազմավարությունները, հիվանդության դասակարգումը ու կլինիկական ընթացքը, ինչպես նաև օպորտունիստական և համակցված վարակները և դրանց բուժումը: «Հեպատիտ Բ և Ց թեմայով բուժաշխատողների կատարելագործման» առցանց դասընթացի նպատակներն են՝

• Օգնել մասնակցին հասկանալու հեպատիտ Բ-ի և Ց-ի խնդրի արդիականությունն ու կարևորությունը,

• Ձևավորել հմտություններ հեպատիտ Բ-ին և Ց-ին առնչվող ծառայություններ, այդ թվում՝ հեպատիտ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրելու համար

• Զարգացնել կլինիկական մտածելակերպ հեպատիտ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտության կլինիկական ցուցումներ ունեցող պացիենտներին համապատասխան ուղղորդումներ կատարելու համար,

• Նպաստել հեպատիտ Բ-ի և Ց-ի վաղ հայտնաբերմանը, հեպատիտ Բ-ով և Ց-ով պացիենտներին ժամանակին բուժման տրամադրմանը,

«Հեպատիտ Բ և Ց» առցանց դասընթացը նաև հնարավորություն կտա մասնակցին ստանալու շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԵՂԻՆԱԿ

Լուսինե Անուշավանի Հարությունյան

Բժիշկ վարակաբան, աշխատաում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: 2016-2018 թ.թ. դասավանդել է Երևանի Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում: Հեղինակել է 4 տպագրված գիտական հոդված, 9 գիտական թեզիս: Հանդիսանում է 2 մեթոդական ձեռնարկների, «Բուժաշխատողների համար տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով դասընթացի համահեղինակ: